Սիրիացի ահաբեկչին գերեվարել է Արցախի հերոս Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանն ընկերների հետ
ОбществоՍիրիացի ահաբեկչին այսօր գերեվարել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանն՝ իր ընկերների հետ: Այդ մասին տեղեկացնում է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Յուսեֆ Էլաաբեդ Էլհաջին անուն-ազգանունով ներկայացած ահաբեկիչը սիրիական Իդլիբ քաղաքից մի մեծ խմբավորման հետ նախ տեղափոխել են Թուրքիա, ապա՝ Բաքու: Ասում է՝ իր հետ եկածների մի մասն արդեն շեհիդ են: Այս թափթփուկի պատմելով՝ ազերիներն ու թուրքերը շատ փող են խոստացել, բայց դեռ կոպեկ չեն վճարել, նշել է Պողոսյանը։