ԱՄՆ-ի և Իրանի միջև գործող hրադադարը դեռևս փխրուն է. Վենս
МеждународноеԱՄՆ-ի և Իրանի միջև գործող հրադադարը դեռևս փխրուն է։ Այս մասին Բուդապեշտում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Որոշ մարդիկ կրակի դադարեցման մասին լուրին արձագանքեցին դրականորեն և ասացին ճիշտ բաներ, իսկ մյուսները, օգտագործելով սոցիալական ցանցերը, ըստ էության, ստում են մեր ռազմական ձեռքբերումների մասին։ Նրանք ստում են համաձայնագրի բնույթի մասին։ Նրանք ստում են հրադադարի բնույթի մասին։ Եվ ահա թե ինչու եմ ես ասում, որ սա փխրուն հրադադար է. կան մարդիկ, ովքեր ակնհայտորեն ցանկանում են նստել բանակցությունների սեղանի շուրջ և աշխատել մեզ հետ՝ շահավետ համաձայնություն գտնելու համար։ Սակայն կան նաև նրանք, ովքեր ստում են նույնիսկ այն փխրուն հրադադարի մասին, որը մենք արդեն կնքել ենք»,- ասել է նա։