Պահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից` վայր դնել պատգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից․ Արտյոմ Սիմոնյան
ПолитикаԵս պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանն եմ։ Շուրջ 25 տարի ծառայել եմ ՀՀ Զինված ուժերում:
Պահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից` վայր դնել պատգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից։
Ներողությունները բավարար չեն։
Դատապարտում եմ նրա կողմից հայ զինվորի, սպայի դերը, պատիվը, որակները նսեմացնելու և հայրենիքի համար նահատակված զինվորականների հիշատակը պղծելու, վիրավորելու արտահայտությունները:
Այսօր եթե կա իրական ավագ և բարձրագույն սպայական կազմ, առաջարկում եմ բոլորը հանդես գան նմանատիպ հայտարարությամբ։
«Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչ, Զինված ուժերի պահեստազորի գնդապետ
Արտյոմ Սիմոնյան