ԱՄՆ-ը կարողացել է վնաuել կամ nչնչացնել Իրանի ավելի քան 155 նավ
МеждународноеՄիացյալ Նահանգները Իրանի դեմ ռազմական գործողության սկզբից ի վեր կարողացել է վնասել կամ ոչնչացնել Իրանի ավելի քան 155 նավ։ Այս մասին X-ում հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը։
Ըստ հրամանատարության հրապարակած տվյալների՝ ապրիլի 6-ի դրությամբ ոչնչացվել կամ վնասվել է ավելի քան 155 իրանական նավ։ Բացի այդ, CENTCOM-ը պնդում է, որ ամերիկացի զինվորականները «Էպիկական կատաղություն» գործողության ընթացքում հարվածներ են հասցրել ավելի քան 13 հազար թիրախների։