«Երևի նման «անհայրենիք ու փոքր ուղեղին» հասու չէ, որ 4 տարի առաջ հայ ժողովուրդը հաղթեց և՛ ռազմի դաշտում, և՛ բանակցային սեղանին»․ Շարմազանով
Общество- Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայրենիքը պատերազմական իրավիճակի մեջ է, ընդդիմությունը եւ մասնավորապես՝ Հանրապետականը, իր ողջ ռեսուրսը դրել է բանակին ու պետությանն օժանդակելու համար, իսկ Արցախի նախկին ոչ բարով արտաքին գործերի նախարարը «մեծաբերան »ու «լափառոշ» հայտարարություններ է անում, թե 2016-ին է սկսվել տարածքների կորսման գործընթացը։
Երեւի նման «անհայրենիք ու փոքր ուղեղին» հասու չէ, որ 4 տարի առաջ հայ ժողովուրդը հաղթեց ե՛ւ ռազմի դաշտում, ե՛ւ բանակցային սեղանին՝ չզիջելով որեւէ բնակավայր, իսկ Ալիեւը հայտարարեց կառավարության նիստում, թե իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը։