Այս պահի դրությամբ հաստատված տվյալներով ունենք 17 հայ զինծառայող, ովքեր գտնվում են Ադրբեջանի մոտ
ОбществоԱյս պահի դրությամբ հաստատված տվյալներով ունենք 17 հայ զինծառայող, ովքեր գտնվում են Ադրբեջանի մոտ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:
Երկուսի մասով տվյալները ճշտվում են:
Բանախոսն ասաց, որ աշխատում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության, ինչպես նաև ՊՆ-ի հետ հայ զինծառայողների նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու համար:
Խոսքը մասնավորապես վերաբերում է բժշկական օգնությանը, չխոշտանգելուն և այլն: