ԱՄՆ-ը համոզել է Ծոցի երկրներին, որ պաշտպանnւմ է միայն իրեն և Իսրայելին. Մեդվեդև
ПолитикаԱՄՆ-ը իրանական հակամարտությունում ակնառու կերպով համոզել է Պարսից ծոցի երկրներին, որ իրենք պաշտպանում են միայն իրենց և Իսրայելին: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ակնառու կերպով համոզեց Ծոցի բոլոր երկրներին, որ նրանք պաշտպանում են միայն իրենց և Իսրայելին և ուրիշ ոչ ոքի: Եվ սա, իհարկե, ակնհայտ դաս է Ծոցի բոլոր երկրների համար»,- ասել է Մեդվեդևը:
Մեդվեդևը կարծում է, որ Պարսից ծոցի մի շարք երկրներ իրանական հակամարտությունից հետո կստեղծեն իրենց սեփական միջուկային վահանը:
«Ավելին, կասեմ մի բան, որը գուցե հիմա մասամբ հանդուգն հնչի, թեև այդ մասին արդեն խոսում են. ես գրեթե համոզված եմ, որ Ծոցի երկրները, համենայն դեպս՝ Ծոցի երկրների մի մասը, այժմ կստեղծեն իրենց սեփական միջուկային վահանը»,- ասել է ԱԽ փոխնախագահը: