Պուտինը կոչով դիմել է ՆԱՏՕ-ին
ОбществоՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ՆԱՏՕ-ին՝ կոչ անելով մարաթորիում հայտարարել Եվրոպայում միջին ու փոքր հեռահարության հրթիռների տեղակայման մասով: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Պուտինի խոսքերով, միջին ու փոքր հեռահարության հրթիռների լիկվիդացիայի վերաբերյալ ռուս-ամերիկյան պայմանագիրը կարևոր էր Եվրոպայի համար, իսկ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը՝ մեծ սխալ:
ՌԴ ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Եվրոպայում չտեղակայել «Իսկանդերի» 9М729 հրթիռները, եթե ՆԱՏՕ-ն ևս գնա նման քայլի:
Պուտինը նաև առաջարկել է ստուգել՝ համապատասխանում են արդյո՞ք պարամետրերին Կալինինգրադում տեղակայված 9М729 հրթիռներն ու Եվրոպայում տեղակայված ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հրթիռները:
Ռուսաստանի նախագահը կոչով դիմել է նաև բոլոր շահագրգիռ կողմերին՝ հայտարարելով, որ ռուսական կողմը բաց է համատեղ աշխատանքի համար: