Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան
Политика«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատերազմի դուռը բացում են Քոչարյանը, Ծառուկյանը և Կարապետյանը և ասում է՝ Դուք որ անվտանգության երաշխիքների մասին խոսում եք, դրանով նաև Հայաստանի համար խաղաղապահների դուռն եք բացում և ասում է նաև, որ չի կարելի նույն վրա երկու անգամ կանգնել և պետք է կանգնողներին մերժել ընդմիշտ»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ասաց լրագրողը՝ Աշտարակում քաղաքացիների հետ հանդիպումից հետո
Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց այսպես․ «Ես ամբիոնից բավական մանրամասնորեն անդրադարձ ունեցել եմ այդ հարցին: Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել: Այդ մարդը չի հասկանում՝ ինչ է խաղաղությունը, ուղղակի չի հասկանում: Իր համար խաղաղությունը դա Իլհամ Ալիևի բարի վերաբերմունքն է իր նկատմամբ: Այ դա իր համար համապարփակ խաղաղություն է: Հայաստանի Հանրապետության համար լրիվ ուրիշ խաղաղություն է պետք՝ երաշխավորված, արժանապատիվ խաղաղություն, և մենք դա ի վիճակի ենք ապահովել»։
Լրագրողի արձագանքին, որ նախընտրական շրջանում Փաշինյանը երկու մասի բաժանել ուժերին՝ խաղաղություն բերողների և պատերազմ բերողների, և, ըստ իրեն, խաղաղություն միայն ինքն է բերում, Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Եվ ինքը դա ասում է մեկ մարդու անուն տալով, որի նախագահության ժամանակ չի եղել նույնիսկ միջին չափի սահմանային միջադեպ։ Ընդհանրապես չի եղել։ Եթե հիշում եք՝ նաև այն ժամանակ Ադրբեջանից պաշտոնյաներ էին գալիս Հայաստան տարբեր պատվիրակությունների կազմում, և մենք շոու չէինք սարքում։ Հավի պատմությունը ես պատմեցի, հիմա լրիվ նույն նույն պատկերն է՝ բոլոր ուղղություններով»։
Մանրամասն՝ տեսանյութում։