Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով
ПолитикаԵվրոպացիները շարունակում են կրակել իրենց ընտրողների ոտքին՝ պահպանելով ռուսական էներգակիրներից հրաժարվելու քաղաքականությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Եվրոպացիները շարունակում են կրակել իրենց ոտքին, ավելի ստույգ՝ իրենց ընտրողների ոտքին»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը ռուսական գազի գնումների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի ղեկավարը, պատասխանելով Մերձավոր Արևելքի ճգնաժամի ֆոնին Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներկրման մասին լրագրողների հարցին, հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի հանածո էներգակիրներից հրաժարվելու կուրսը՝ հօգուտ էկոլոգիապես մաքուր աղբյուրների: