Աշխարհի ամենավատ բանը պատերազմն է, իսկ բոլոր պատերազմները, ուշ թե շուտ, ավարտվում են.Պարգև Սրբազանը կոչով դիմել է միջազգային հանրությանը
ОбществоՀայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչով դիմել է միջազգային հանրությանը․
«Արդեն, գրեթե մեկ ամիս է, ինչ դաժան պատերազմ է գնում Արցախում և Թուրքիան իր ամբողջական ուժով ներգրավվել է պատերազմում և սատարում է Ադրբեջանին: Մոտ 4000 միջազգային ահաբեկիչներ է ուղարկել այս տարածք և հիմա էլ 1200 հատուկ ծառայողներ է ուղարկել, որոնք լեռնային մասնագետներ են: Ես դիմում եմ Մինսկի խմբի համանախագահողներին, որպեսզի իրենց վճռական ձայնը բարձրացնեն և կանխեն այս նոր ցեղասպանությունը:
100 տարի անց Թուրքիան փորձում է երկրորդ ցեղասպանությունը կատարել այստեղ, և ինչպես 1989-90 թթ-ին Սումգայիթում և Բաքվում Ադրբեջանը փորձեց ցեղասպանություն անել հայության նկատմամբ․ ինչո՞ւ, որովհետև Էրդողանը ունի մեծ երազանք՝ պանթուրանիկ պետություն ստեղծել՝ Թուրքիայից մինչև Չինաստան, և այդ խաչմերուկի վրա Հայաստանն և Արցախն են: Նա կամենում է մաքրել հայությանը այս տարածքից, ճանապարհ հարթել մինչև հյուսիսիային կովկաս և մտնել Միջին Ասիա, այնտեղից էլ գնալ դեպի Չինաստան:
Ես դիմում եմ նաև աշխարհի բոլոր ղեկավարներին, բոլոր կրոնապետներին, քաղաքագետներին, բարի կամք ունեցող մարդկանց՝ իրենց վճռական ձայնը բարձրացնեն և վերջացնեն այս արյունահեղությունը: Երկկողմանի ժողովուրդ է զոհվում՝ քաղաքացիական անձիք, երիտասարդներ, մեծ և փոքր, երեխաներ և կանայք: Ես հույս ունեմ՝ ինչպես 90-ական թվականին և 16թ-ին Մոսկվային հաջողվեց երկու անգամ կանգնեցնել պատերազմը, այս անգամ էլ վճռական խոսքով կկասեցնի այս երրորդ պատերազմը Արցախի տարածքում:
Դիմում եմ Ձեզ բելորիդ, աղոթե՛ք խաղաղության համար, և արե՛ք ամեն ինչ, որ խաղաղություն տիրի և՛ մեր տարածքում, և՛, ընդհանրապես, ամբողջ աշխարհում: Խաղաղությունից լավ բան աշխարհում չկա:
Աշխարհի ամենավատ բանը պատերազմն է, իսկ բոլոր պատերազմները, ուշ թե շուտ, ավարտվում են: Դիմում եմ Ձեզ՝ գործե՛ք, որպեսզի կյանքեր փրկեք»,- տեսաուղերձում ասում է Պարգև Սրբազանը: