«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա
Политика«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ։
Ի պաշտպանություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, ազգային բարերար Սամվել Կարապետյանի, ակցիաներ են իրականացվել կառավարության, դատախազության և քննչական կոմիտեի շենքերի առջև։
Հակակոռուպցիոն դատարանը, հիշեցնեմ, այսօր քննում է Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը: Իսկ երեկվանից Սամվել Կարապետյանի աջակիցներն ու «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները ֆլեշմոբով հայտնեցին, որ այսօր ժամը 15.30-ից լինելու են դատարանի մոտ` Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում սատարելու ազգային բարերարին։