Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ПравоԱրևմտյան երկրորդ օկրուգային զինվորական դատարանում կայացվել են «Կրոկուս Սիթի Հոլի» վրա հարձակման գործով մեղադրյալների դատավճիռները, որի հետևանքով զոհվել էր առնվազն 147 մարդ։ 15 ամբաստանյալ դատապարտվել է ցմահ ազատազրկման, ևս չորսը ստացել են 19-ից 22 տարվա ազատազրկում։
Դատարանը նաև համաձայնել է քննության այն գնահատականի հետ, որ հարձակման չորս անմիջական մասնակիցները՝ Դալերջոն Միրզոևը, Սաիդակրամի Ռաչաբալիզոդան, Շամսիդին Ֆարիդունին և Մուհամմադսոբիր Ֆայզովը, եղել են «Իսլամական պետություն-Վիլայաթ Խորասան» խմբավորման անդամներ։
Հիշեցնենք, որ 2024 թվականի մարտի 22-ի երեկոյան, Մոսկվայի մերձակայքում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»-ում, «Պիկնիկ» խմբի համերգից առաջ, մի խումբ զինված անձինք ներխուժել էին շենք, անկանոն կրակ բացել մարդկանց ուղղությամբ և հրդեհել դահլիճը։