Երեք պետության դեմ ենք կռվում, բայց մեզ չեն հաղթելու. Կամավոր
ОбществоՄեր խնդիրը մարտի դաշտում շատ լավ կատարում ենք: Զենքը շատ է, տղերքով դուխավորված կռվում ենք, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախկին պայմանագրային զինծառայող, այժմ կամավոր Հարություն Բաղդասարյանը:
«Ի՞նչ անենք, երեք պետության դեմ կռվում ենք: Բաց մեզ չեն հաղթելու՝ որտեղից ուզում են թող բերեն: Զենք էլ ունենք, դուխ էլ ունենք: Ես իմ վիճակին էլ ՝ թևս վնասած, կարող եմ գնալ կռվելու, զինվորները բժիշկներին ասում են՝ «մեզ բուժեք, նորից գնանք, մեր հայրենիքը պահենք»», - ասաց կամավորականը:
Նա նշեց, որ հաճախ հակառակորդը թիրախավորում է առաջնագիծ սնունդ հասցնող մեքենաները.
«Հացի ավտոն հասնում էր, խփում էին: Էդ հարցն էլ որ լուծվի՝ հաղթելու ենք», - ասաց Հարություն Բաղդասարյանը: