Ucom-ի գարնանային առաջարկը՝ HONOR X7d 5G սմարթֆոն և արժեքավոր նվերներ
ЭкономикаԿանանց տոներին ընդառաջ Ucom-ը ներկայացնում է գարնանային առաջարկ՝ նոր սերնդի, 360 աստիճան պաշտպանությամբ՝ ցանկացած փորձության պատրաստ HONOR X7d 5G սմարթֆոնը, որը համատեղում է տեխնիկական հզորությունն ու նուրբ դիզայնը։ Այսօրվա թվային աշխարհում սմարթֆոնը դարձել է հաղորդակցության, ժամանցի և աշխատանքի անփոխարինելի գործիք, իսկ կանանց միամսյակը հրաշալի առիթ է ուրախություն պարգևելու մեր կյանքի կարևոր կանանց։
Մատչելի գնով առաջարկվող HONOR X7d 5G սմարթֆոնը համալրված է 50 ՄՊ հիմնական տեսախցիկով, 8 + 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 256 ԳԲ ներքին հիշողությամբ, 6500 մԱժ հզոր մարտկոցով և 5G կապի հնարավորությամբ։ Սարքը հասանելի է ապառիկի հատուկ պայմաններով՝ 0% – 0% – 0%՝ առաջին 8 ամսվա համար, սկսած ընդամենը ամսական 2080 դրամից։
«Ucom-ում շարունակաբար ձգտում ենք առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք համատեղում են նորագույն տեխնոլոգիաները, մատչելիությունը և իրական արժեք են ստեղծում մեր հաճախորդների համար։ Որպես հաճախորդակենտրոն ընկերություն՝ կարևորում ենք, որ մեր յուրաքանչյուր առաջարկ իրականում արձագանքի բաժանորդների կարիքներին և դարձնի նրանց առօրյան ավելի հարմարավետ», - ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Յուքոմ» ՓԲԸ
Մամլո ծառայություն
Էլ․ փոստ՝ [email protected]