Ռուսաստանը չի կարողացել և չի կարող մեզ օկուպшցնել. Զելենսկի
ПолитикаՉնայած տարիներ տևող պատերազմին, Ռուսաստանին չի հաջողվել օկուպացնել Ուկրաինան՝ երկրի գոյատևումը անվանելով հաղթանակ, ասել է Վլադիմիր Զելենսկին Fox News-ին տված հարցազրույցում:
«Ռուսաստանը չի կարողացել և չի կարող մեզ օկուպացնել։ Նրանք չհաղթեցին, և մեզ համար դա հաղթանակ է։ Մենք պաշտպանեցինք մեր անկախությունն ու ազատությունը: Նրանք չփոխեցին մեր աշխարհաքաղաքական հայացքները, նրանք չփոխեցին երկիրը, նրանք չփոխեցին մեր դրոշն իրենց դրոշով։ Դա այնքան կարևոր բան է, և հենց դրա համար էլ ես այսքան հպարտ եմ», ասել է Զելենսկին հարցազրույցում: