7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալյասկայի ափերի մոտ
ОбществоԱլյասկայի ափերի մոտ 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Լենտան:
Ստորգետնյա ցնցումների կենտրոնը գտնվել է Սենդ Փոյնթ քաղաքից մոտավորապես 107 կիլոմետր հեռավորության վրա: Ցնցումները զգացվել են նաև Չիգնիկում, Ունալաշկայում, Մանոկոտակում, Հարավային Նակնեկում և Քենայի թերակղզում։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ ցունամիի առաջացման վտանգ կա, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: