Փաշինյանի հակաեկեղեցական արշավը վտանգված է
ПолитикаԱվստրիայում կայացած Եպիսկոպոսաց հավաքն ու դրան հաջորդած արձագանքներն ու զարգացումները վկայում են, որ Նիկոլ Փաշինյանի եկեղեցու «բարենորոգման» օրակարգը լուրջ ձախողման շեմին է։ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի՝ եկեղեցու գիրկը վերադառնալուց հետո հոգևորականության շրջանում բավականին լուրջ խլրտումներ են սկսվել։
Ընդ որում, խոսվում է, որ Փաշինյանին միացած տիրադավ եպիսկոպոսներից միայն երկուսն են, որ փաստացի շանս չունեն վերադառնալու, մինչդեռ մյուսները կարող են ապաշխարհել և կրկին անցնել իրենց պարտականությունների կատարմանը։ Բնականաբար, նրանց նկատմամբ անվստահությունը դեռևս տևական ժամանակ պահպանվելու է։ Առնվազն Գևորգ (Արման) Սարոյանի և Նավասարդ Կճոյանի պարագայում եկեղեցու հայրերը մտադիր են որևէ զիջում չանել՝ վերջիններիս պատժել այնպես, որպեսզի դա դաս լինի նաև մյուսների համար։ Առավել ևս, որ այդ երկու եպիսկոպոսները եղել են Գարեգին Բ կաթողիկոսին ամենամերձավոր մարդիկ՝ թիկունքից հարվածելով նրան ամենաանպատեհ պահին։
Միևնույն ժամանակ եկեղեցու վարքը, զսպվածությունն ու մոլորյալներին ներելու պատրաստակամությունը զգալիորեն փոխել են տրամադրությունները Հայ առաքելական եկեղեցու ներսում։ Եթե նախկինում կային մարդիկ, որոնք նույնիսկ մտքի ծայրով անցկացնում էին կաթողիկոսի դեմ արշավին միանալը, ապա այժմ արդեն հասկանում են, որ Փաշինյանը ոչ միայն ձախողվել է, այլև ավելի է ամրապնդվել Հայ առաքելական եկեղեցու և նրա Հայրապետի ազդեցությունը։
Խորհրդարանական ընտրություններից առաջ նման «ծանր հարված» ստանալով՝ Փաշինյանն, իհարկե, փորձելու է դիմադրել, իրավապահ համակարգին տալու է նոր կեղտոտ հանձնարարություններ։ Սակայն փաստ է նաև, որ լուրջ պատրաստության և կամքի պարագայում եկեղեցուն կհաջողվի զսպել Փաշինյանի նկրտումները։
Աննա Մարգարյան