Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ
ОбществоԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 20-ին, կազմել է 376.82 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.12 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 443.25 դրամ (նվազել է 1.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.90 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374-375.5 դրամով, վաճառվում է 378.5-479.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 435-440.5 դրամով, վաճառվում է 446–450 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.75-4.89 դրամով, վաճառվում է 4.93-5.10 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 375 դրամով, վաճառվում՝ 378–379 դրամով:
Եվրոն գնվում է 440–442 դրամով, վաճառվում է 446 դրամով:
Ռուբլին գնվում է 4.83–4.85 դրամով, վաճառվում է 4.93 դրամով: