Սիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են
ПравоՍիրիական բանտերից Իրաք տեղափոխված «Իսլամական պետության» (ԻՊ) գրոհայինների թվում կա Ադրբեջանի 55 քաղաքացի։ Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին տեղեկություն է տարածել Իրաքի արդարադատության նախարարությունը։
Իրաքի արդարադատության նախարարության ցուցակում նշված են Ադրբեջանը և ևս 65 երկիր։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Սիրիայից Իրաք ԻՊ դատապարտված անդամների տեղափոխման գործընթացի ավարտի մասին։ Ընդհանուր առմամբ, Սիրիայից Իրաք է տեղափոխվել շուրջ 5700 կալանավոր։