Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է վերադառնում 232 քաղաքացի (տեսանյութ)
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երեւան։
«Նշյալ չվերթով Հայաստան է վերադառնում 232 քաղաքացի։
Մայիսի 14-ին իրականացված հատուկ չվերթով Հայաստան է տեղափոխվել արտերկրում կրթություն ստացող եւ դասընթացների մասնակցող ՊՆ անձնակազմի 320 ներկայացուցիչ։
Առաջիկայում կազմակերպվելու է նաեւ զորակոչի ենթակա անձանց տեղափոխումը»,- ասված է ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։