Արաբիկա սուրճը էժանացել է՝ հասնելով 5 ամսվա նվազագույնին, Բրազիլիայում ռեկորդային բերքի ակնկալիքով
ЭкономикаԲորսայում սուրճն էժանացել է, քանի որ Բրազիլիայում, որն աշխարհում սուրճի ամենամեծ մատակարարն է, մեծ բերքատվություն է սպասվում, տեղեկացրել է Reuters-ը։
Նյու Յորքի աճուրդների արդյունքներով՝ արաբիկայի ֆյուչերսները նախօրեին էժանացել էին 0,2 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտը 3,0785 դոլարի։ Սա հինգ ամսվա նվազագույնն է։
Սուրճի նոր բերքը Բրազիլիայում, որն սկսելու են հավաքել մեկ-երկու ամիս հետո, կարող է հասնել ռեկորդային 75,8 մլն պարկի, գործակալությունը ներկայացրել է EISA ընկերության կանխատեսումը։ Մեկ պարկը կշռում է 60 կիլոգրամ։
Արաբիկա տեսակի սուրճի բերքահավաքը կկազմի 48 մլն պարկ, ռոբուստայինը՝ 27,8 մլն, ակնկալում է EISA-ն։