ՌԴ Նազրան քաղաքում արգելափակել են ահաբեկիչների
ОбществоՌԴ Նազրան քաղաքում իրավապահ մարմինների 7 անհայտ անձանց միջեւ տեղի է ունեցել փոխհրաձգություն: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը: «Ենթադրաբար, ուրբաթ երեկոյան Նազրանի շրջաններից մեկում սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն ուժայինների և անհայտ անձանց միջև: Վիրավորների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան»,- «Интерфакс»-ին հայտնել է տեղի աղբյուրը: Վերջինի փոխանցմամբ` հրաձգության ժամանակ պայթյուն է որոտացել, ենթադրաբար, ահաբեկիչների մեքենայում: Նրա խոսքով՝ փողոցի հարակից ճանապարհները, որտեղ տեղի է ունեցել փոխհրաձգությունը, արգելափակված են զինվորականների կողմից: