Գ. Ծառուկյանն իր ելույթներում միշտ էլ կոչ է անում նման դժվարին պահերին համախմբվել և միասնական պայքարով կերտել հաղթանակներ, հիմա ճիշտ ժամանակն է, վերջ տվեք քաղաքական հետապնդումներին...
ПолитикаԷլինա Էդիգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Հայաստանում տիրող իրավիճակին բոլորս էլ տեղյակ ենք: Երկրում ռազմական դրություն են հայտարարել՝ կապված սահմանին տիրող իրավիճակի հետ: Երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար գործի են դրել լծակները՝ թե՛ հասարակ քաղաքացին և թե՛ քաղաքական ուժերը, լինի խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական: Իր կարևոր լուման է ներդնում նաև ԲՀԿ-ի ողջ անձնակազմը:
Բոլորս էլ այսքան ժամանակ ականատեսն ենք եղել ԲՀԿ-ի գործունեությանը: Ժողովրդավարական արժեքները միշտ էլ գերակա են եղել կուսակցության համար, որը նաև հանդիսանում է նրանց գաղափարախոսության հիմք: ԲՀԿ ղեկավարը այն եզակի մարդկանցից է, ով միշտ կանգնած է ժողովրդի կողքին և նա երբեք չի սպասել ինչ-որ իրադարձության, որպեսզի կատարի իր բարի գործը: Նա միշտ թե՛ իր ելույթներով, թե՛ իր աշխատանքով ցույց է տվել մարդկանց, իր պատրաստակամությունը օգնել յուրաքանչյուր հայ մարդու, ցույց է տվել թե ինչքան կարևոր է իր համար ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունը: Եվ այս գործունեությունը վառ օրինակ է եղել թե՛ խմբակցության մյուս անդամների և թե՛ ժողովրդի համար: Եվ այդ է պատճառը, որ նա վայելում է ժողովրդի սերը, հարգանքը և վստահությունը: Եկեք չմոռանանք նաև Ծառուկյանի ներդրումը պետության զարգացման գործում: Եվ այսօր, տեսնում ենք, որ նրա նկատմամբ իրականացնում են քաղաքական հետապնդում, որը ըստ իս անընդունելի է այս օրհասական պահին: Ծառուկյանն իր ելույթներում միշտ էլ կոչ է անում նման դժվարին պահերին համախմբվել և միասնական պայքարով կերտել հաղթանակներ: Սակայն այժմ նա հնարավորություն չունի ֆիզիկապես կանգնել ժողովրդի կողքին, քանի որ քաղաքական հետապնդման զոհ է դարձել: