Հովիկ Աբրահամյանը կմեկնի Արցախ
ОбществоՄեր ունեցած տեղեկություններով՝ այսօր Արցախ կմեկնի ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա իր հետ առաջնագիծը պահող զինվորների համար կտանի անհրաժեշտ պարագաներ՝ սնունդ, դեղորայք, և հիգիենայի պարագաներ:
Հիշեցնմենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։ Արցախ են մեկնում նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաները: