Երևանում մանկապարտեզների աշխատանքը կվերսկսվի մայիսի 20-ից. քաղաքապետարան
ОбществоԵրևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել` տեղեկացնելով, որ որոշվել է մանկապարտեզների աշխատանքը կվերսկսվի մայիսի 20-ից:
«Հարգելի քաղաքացիներ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքների ախտահանման մեծածավալ աշխատանքները (305.000քմ), ինչպես նաև պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման նպատակով անհրաժեշտ պարագաների գնման ծավալները՝ պարետատան հետ քննարկումների արդյունքում որոշվել է մանկապարտեզների աշխատանքները սկսել մայիսի 20-ից»: