Կամո Աղաջանյանն ու Մայիս Բարխուդարովը որևէ բարեկամական կապ չունեն. Մանվել Գրիգորյան
ОбществоԱյսօր առավոտյան համացանցում տեղեկություն էր տարածվում, թե հայկական կողմը կարողացել է գերեվարել ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովին, ինչը, կարծես թե, հերքվեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի կողմից: Բազմաթիվ գրառումներ եղան այն մասին, որ ադրբեջանցի գեներալը հայկական ծագում ունի, ավելին` Արցախի ԱԱԾ պետ Կամո Աղաջանյանի եղբայրն է:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում գեներալ Մանվել Գրիգորյանը, ով երկար ժամանակ է, ինչ ճանաչում է Կամո Աղաջանյանին, հերքեց, որ ԱԱԾ պետը ադրբեջանցի եղբայր ունի. «Կամոն դեռ դպրոցական էր, որ ճանաչել եմ իրեն, և Մայիս Բարխուդարովի հետ որևէ բարեկամական կապ չունի»:
Հարցին, թե ինչպես է գնահատում Կամո Աղաջանյանի անցած ուղին` Գրիգորյանն ասաց, որ նա միշտ էլ աչքի է ընկել իր հայրենասիրությամբ և բարդ իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնելու, իր վրա պատասխանատվություն վերցնելու և սկսած գործը հաջողությամբ ավարտելու կարողությամբ: