Սամվել Կարապետյանի նկատմամբ ՀՀ իշխանությունների մոտեցումը խանդի և վախի նշան է, չի կարելի վախենալ սեփական երկրի զավակներից. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)
ВидеоՍամվել Կարապետյանը ՌԴ-ում դարձել է ֆինանսապես հաջողակ մարդ՝ չունենալով որևէ հումքային ընկերության մեջ փայ. ասուլիսին հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց, որ Կարապետյանը հաջողության է հասել ոչ միայն ՌԴ-ի անշարժ գույքի մեջ ներդրում ունենալով, այլ նաև ԱՄԷ-ում, Հունաստանում անշարժ գույքի մեջ ներդրում անելով։
«Դա քրտնաջան աշխատանք է։ Նա ամենաքչերից մեկն է, որ չի ընկել արևմտյան պատժամիջոցների մեջ՝ պատժամիջոցների սկսելուց հետո»,- ասաց Կարապետյանը և բացատրեց, թե ինչու։ «Նրա աշխատած ամեն լուման աշխատած է, և ամենահիասթափեցնողն այս պրոցեսում Հայաստանում այն է, որ երբ նրա ներդրումային վերաբերմունքը տեսնում ենք ՀՀ-ի հանդեպ, միշտ հայկական իշխանություններից տեսնում ենք մի տեսակ խանդ, վախ։ Չի կարելի վախենալ սեփական երկրի զավակներից»,- նշեց նա։