Նա ոչ մեկին պետք չի, որովհետև շուտով կհեռանա պաշտոնից. Թրամփը՝ Մակրոնի մասին
ПолитикаՆա ոչ մեկին պետք չի, որովհետև շուտով կհեռանա պաշտոնից, դա խնդիր չէ, հայտարարել է Թրամփը, երբ լրագրողը նրան հարցրել է, թե ինչ է մտածում այն մասին, որ Մակրոնը չի միանալու Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին»:
«Եթե Մակրոնը դիմադրի, ես կսահմանեմ 200% մաքսատուրք նրա գինիների և շամպայների նկատմամբ և այդ դեպքում նա կմիանա: Բայց դա անհրաժեշտ չի լինի, որովհետև նա շուտով կհեռանա», - նշել է ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել են, որ Ֆրանսիայի նախագահը չի միանալու Թրամփի կողմից տեղծված Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին»:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը մի շարք երկրների ղեկավարների հրավերներ է ուղարկել միանալու Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին», այդ թվում՝ Հայաստանին, Թուրքիային, Ուզբեկստանին, Ռուսաստանին, Պակիստանին և այլն: