Արցախցիների համար պետք է հիմնվի առանձին շրջան, թաղամաս, որտեղ կբնակվեն իրենք. Կարապետյան
Общество20,000 բնակարանի ծրագիրը շատ կարևոր նշանակություն է ունենալու մեր հայրենակիցների համար, որոնք Արցախից բռնի տեղահանվել են։ Նման կարծիք է հայտնել «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Մեր կարծիքով՝ Հայաստանում պետք է ստեղծվի Երևանի շրջակայքում շրջան, թաղամաս, որտեղ կբնակվեն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։ Լեզուն ու մշակույթը 30 կամ 50 տարի հետո վտանգի տակ են լինելու։ Մեր օրինակը բերեմ՝ այստեղ գաղթել ենք 200 տարի առաջ, մինչև հիմա խոսում ենք մեր բարբառով, ապրում ենք Հայաստանում, իսկ այն մարդիկ, որոնք Մուշից եկել են Հայաստան, այլևս չեն խոսում այդ բարբառով»,-ասել է նա։
Կարապետյանը նաև նշել է՝ չունենք շրջան, որտեղ խոսում են Արցախի բարբառով, պահպանում են մշակույթը, պետք է ստեղծել այնպիսի համարժեք, ինչպիսին է իրենց համայնքը իրենց գաղթից 200 տարի հետո, որպեսզի կարողանանք պահել դիմագիծը, որովհետև դա ուժեղ, պայքարող դիմագիծ է ու հաջողության հասնող, քանի որ մի քանի անգամ ցույց է տվել, որ հաջողության հասնող է։