Վրաստանի նախագահը Տիրոջ Հայտնության տոնի առթիվ ներում է շնորհել 159 բանտարկյшլի
ПравоՄիխայիլ Կավելաշվիլին Տիրոջ Հայտնության տոնի առթիվ ներում է շնորհել 159 բանտարկյալի, սակայն նրանց ինքնությունը ներկայումս անհայտ է, հաղորդել է Sputnik-ը։
Հունվարի 19-ի առավոտից բողոքի ցույցերին մասնակցելուց հետո տարբեր մեղադրանքներով դատապարտված եվրոպամետ ցուցարարների հարազատներն ու կողմնակիցները Ռուսթավիի և Գլդանիի բանտերի դիմաց սպասում էին ներման։ Այնուամենայնիվ, նրանք նշել են, որ քիչ հույս ունեն, որ իրենց սիրելիները կընդգրկվեն ներման ցուցակում։
«Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները հայտարարել են, որ Կավելաշվիլին պետք է ներում շնորհի նրանց, ովքեր ընդունում են մեղքը և զղջում են։