Բանգկոկում շինարարական կռունկը փլուզվել է 2 մեքենայի վրա. կա 2 զnհ
ВидеоԹաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում շինարարական կռունկը փլուզվել է երկու մեքենայի վրա՝ պատճառելով 2 զոհ, հաղորդում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ երեկ Թաիլանդի հյուսիս-արևելքում շինարարական կռունկն փլուզվել է ուղևորատար գնացքի վրա՝ պատճառելով առնվազն 30 զոհ և 60-ից ավել վիրավոր:
Թաիլանդի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ նոր մասնաճյուղ բացող Italian-Thai Development PCL շինարարական ընկերությունը, որի կռունկը մեկ օր առաջ ընկել էր գնացքի վրա՝ Նախոն Ռաչասիմա նահանգի հյուսիս-արևելքում, նույնպես ներգրավված է եղել Բանգկոկի մոտ կռունկի վթարում։