SpaceX-ն անվճար հասանելիություն է տվել Starlink-ին Իրանում. Bloomberg
МеждународноеԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի SpaceX-ը իր Starlink արբանյակային կապի ծառայությունն անվճար է դարձրել Իրանում՝ մի քանի օր տևած համացանցի խափանման ֆոնին, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Իրանի արտգործնախարարի խոսքով՝ անցած շաբաթվանից Իրանի իշխանությունները սահմանափակել են համացանցի հասանելիությունը անվտանգության նկատառումներով: Թրամփը հայտարարել էր, որ կխոսի Մասկի հետ Starlink-ը գործարկելու համար: