Սամվել Կարապետյանի գործով իրավական հիմք չկա. Փաստաբան
Политика«Մեր ձևով» ժողովրդական շարժման ղեկավար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ 2025 թվականի հունիսի 18-ից մինչ օրս եղել է ընդամենը մեկ դատավոր, որը կիրառել է կալանքից բացի այլ խափանման միջոց։
«Սամվել Կարապետյանի գործով հաջողություն արձանագրելու հանգամանք չունենք, քանի որ այստեղ գործ չկա»,- նշել է նա։
Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը տնային կալանքի պայմաններում այցելել է բժշկական հաստատություն, ունեցել է համալիր բժշկական ստուգում, որը չէր ունեցել շուրջ 7 ամիս։
«Պարզվեց, որ իր մոտ հետանցումային փուլում գտնվող երկկողմանի թոքաբորբ է, որն ախտորոշվել է այնպիսի պայմաններում, որն ունեցել է երկու ամսվա վաղեմություն, այսինքն՝ գտնվելով ՔՀ-ում՝ երկկողմանի թոքաբորբով անձ է լինում ու դա չի ախտորոշվում, չի արձանագրվում, դուք պատկերացնո՞ւմ եք պայմանները, ու Սամվել Կարապետյանը որևէ բողոք չի ներկայացրել»,- մանրամասնել է փաստաբանը։
Ի դեպ, ՔԿՀ-ից գրություններով հայտնել են, որ Կարապետյանի մոտ ոչ մի առողջական խնդիր չի հայտնաբերվել։
«Ո՞նց կարող են այդ մարդիկ բժիշկ կոչվել»,- հարց բարձրացրել է փաստաբանը։