Սեպտեմբերի 26-ը Միջուկային զենքի վերացման պայքարի միջազգային օրն է
ПолитикаՍեպտեմբերի 26-ին աշխարհում նշում են Միջուկային զենքի վերացման պայքարի միջազգային օրը (International Day for the Total Elimination of Nuclear Weapons): Այն համարվում է ՄԱԿ համակարգում նշվող միջազգային տոներից մեկը ու հիմնվել է 2013-ի դեկտեմբերին ՄԱԿ ԳՎ համապատասխան բանաձեւով:
Օրվա գլխավոր նպատակն է համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել միջուկային զինաթափման ու միջուկային զենքի վերացման առավելությունների մասին հասարակությանը իրազեկելու անհրաժեշտությանը: Չէ՞ որ մարդկության գլխավոր խնդիրներին մեկը մեր մոլորակի վրա առանց միջուկային զենքի կիրառման խաղաղություն ու անվտանգություն ապահովելն է, հայտնում է Calend-ը:
Աշխարհի բոլոր երկրներում միջուկային զենքի ամբողջական վերացումը ՄԱԿ-ի գործունեության հիմնական ու ամենահին նպատակներից մեկն է: 1946 թ. սկսած՝ տարբեր տարիների մի քանի պայմանագրեր են ստորագրվել միջուկային զենքի չտարածման մասին:
Չնայած ՄԱԿ-ի ջանքերին ու երկկողմանի եւ բազմակողմանի պայմանագրերի կնքմանը՝ 2015-ի դրությամբ աշխարհում միջուկային զենքի ոչ մի միավոր չի ոչնչացվել (տարբեր երկրների զինանոցում ընդհանուր առմամբ մոտ 16 հազար միավոր միջուկային զենք կա): Եվ այսօր մեր մոլորակի բնակչության կեսից ավելին ապրում է այն երկրներում, որոնք միջուկային զենք ունեն, կամ միջուկային ալյանսների անդամ են: