Տարիներ շարունակ տարբեր ապահովագրական ընկերություններ անօրինական ուղիներով հայթայթում են անձնական հեռախոսահամարս ..
ПолитикаԿարեն Քոչարյան-ի ֆեյսբուքյան էջից՝
Տարիներ շարունակ տարբեր ապահովագրական ընկերությունների, այսպես կոչված, բրոկերներ անօրինական ուղիներով հայթհայթելով իմ անձնական հեռախոսահամարը (գիտեմ որ ոչ միայն իմ, որովհետև դա մասսայական բնույթ է կրում) սեպտեմբերից մինչև տարվա վերջ բառիս բուն իմաստով բռնաբարում են իրենց անիմաստ առաջարկներով: ԱՊՊԱ-ի պարտադիր դառնալու պահից իվեր մեքենաս ապահովագրել եմ բացառապես Ռոսգոսստրախ ապահովագրական ընկերությունում և յուրաքանչյուր այլ ապահովագրականից զանգը, համաձայն կենտրոնական բանկի բյորոյի կանոնակարգի համարվում է անօրինական: Քիչ առաջ զրուցեցի բյուրոյի ներկայացուցչի հետ և պարզեցի, որ յուրաքանչյուր անօրինական զանգի համար զանգահարող անձը օրենքը խախտելու համար պարտավոր է վճարել 300000 դրամ: Քանի որ տարիների իմ խնդրանքները և զգուշացումները տեղ չեն հասել, որոշել եմ դիմեմ այդ մեթոդին: Ինձ մոտ պահպանվել են վերջին օրերին ինձ զանգած անձանց համարները: Եթե նորմալ խոսքը դուք չեք հասկանում, տղաներ և աղջիկներ, ուրեմն պատրաստեք 300000 դրամները