Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսել են հավաքը
СпортՀայ ըմբիշները շարունակում են մարզավիճակ հավաքել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դադարից հետո:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակաների և երիտասարդական հավաքականները սեպտեմբերի 23-ից սկսել են ուսումնամարզական հավաքը: Մեծահասակների թիմը կմարզվի «Օլիմպավանում», իսկ երիտասարդները՝ Ծաղկաձորում, hաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը: