Չինաստանը բացել է էներգիայի պահեստավորման հսկայական կենտրոն
ЭкономикаՉինաստանը բացել է էներգիայի պահեստավորման հսկայական կենտրոն նատրիումային մարտկոցներով։ Նատրիում-իոնային մարտկոցները, որոնք արտադրվում են HiNa ընկերության կողմից (նաև հայտնի՝ որպես աշխարհի առաջին էլեկտրական ավտոմոբիլի՝ JAC Yiwei EV-ի մարտկոցների մատակարար), ունեն մի շարք առավելություններ։
Ընկերության հաղորդագրության համաձայն՝ դրանք կայուն են, մատչելի արժեքով, հեշտ վերամշակվող և արդյունավետ են աշխատում ծայրահեղ ջերմաստիճանային պայմաններում, թեև էներգիայի խտությամբ մի փոքր զիջում են լիթիումային մարտկոցներին։ Այս մարտկոցների հիմնական կիրառությունը սկզբնական փուլում էներգիայի ստացիոնար պահեստավորումն է։
Դա կարևոր է վերականգնվող աղբյուրների՝ ինչպես արևային, այնպես էլ քամու էներգիայի օգտագործման պայմաններում կայուն մատակարարում ապահովելու համար։
Հուբեյ նահանգում կառուցված նատրիումային մարտկոցների պարկը հնարավորություն ունի ապահովել մինչև 12,000 տան էներգիայի կարիքները մեկ օրվա ընթացքում՝ պահանջարկի գագաթնակետների ժամանակ, ինչպես նաև տարեկան կկրճատի CO₂-ի արտանետումները շուրջ 13,000 տոննայով։ Եվրոպան նույնպես ակտիվորեն զարգացնում է նատրիումային մարտկոցների տեխնոլոգիան՝ նպատակ ունենալով չզիջել Չինաստանին։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]