«Հրանտ Թոխատյանի կինը լինելը կրկնակի պատասխանատվություն է». Լուիզա Ներսիսյան
Видео«Իմ պատասխանատվությունը կրկնակի է, որովհետև բացի նրանից, որ ես պետք է իմ ճանապարհը հարթեմ, նաև պետք է ինչ-որ ձևով փորձեմ Հրանտի ճանապարհին էլ չխանգարել:
Բայց, եթե այդ թեմայի մեջ խորանամ, կարող է տանուլ տամ, դրա համար փորձում եմ թուլանալ և հաճույք ստանալ կյանքից: Ավելի լավ է ես լինեմ այնպիսին, ինչպիսին ուզում եմ լինել, որովհետև, երբ անկեղծ ես լինում, դա ավելի է գնահատվում, քանի որ ձևի մեջ չես մտնում:
Ես միշտ հիացել եմ ու ինձ համար Հրանտը եղել է հիացմունքի առարկա, ում հանդեպ ես միշտ ակնածանքով եմ լցված եղել ու դա ինձ մոտիվացրել է»,- Yelaket-ի եթերում ասել է դերասանուհի Լուիզա Ներսիսյանը: