Հայ հայտնիների սոցիալական էջերում «Հայությու՞ն, լսել ե՞ք» հարցն է. ինչ է սպասվում
ОбществоՎերջին օրերին սոցցանցերում կարճ հոլովակներ են տարածվում. հայ հայտնի մարդիկ ականջակալներով ինչ-որ երաժշտություն են լսում, ապա դիմում հանդիսատեսին՝ «Հայությու՞ն, լսե՞լ եք։ Շուտով կլսեք»։
Արշավը տարատեսակ ենթադրությունների պատճառ է դարձել. Ի՞նչ է այն՝ նոր նախագի՞ծ, նոր ոճի երաժշտությո՞ւն, թե՞ խմբի անոնս։
Հայտնիները փակագծերը չեն բացում, միայն նշում են. «Շուտով՝ դեկտեմբերի 1-ին կլսենք բոլորս»։