26-ամյա Ռոբերտ Ապիկյանն ազատվել է զինծառայությունից՝ գիտությամբ զբաղվելու համար
ОбществоՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 17-ի նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Ռոբերտ Կարենի Ապիկյանին՝ ծնվ.՝ 1994 թվականին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա՝գիտական գործունեության ընթացքում փորձնական մշակումներ իրականացնելու կարևորությամբ եւ ռադիոտեխնիկայի, ռադիոնավիգացիայի և կապի ոլորտում գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռմամբ:
Նշենք, որ Ռոբերտ Ապիկյանը դեռ 2 տարի առաջ ՀՀ կառավարության որոշմամբ ստանալով տարկետում, ընդունվել և շարունակել է գիտահետազոտական գործունեությունս ՀԱՊՀ-ի «Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր» մասնագիտությամբ ասպիրանտուրայում «Ռադիոսարքավորումներ» ամբիոնում:
2020 թվականի հուլիսի 6-ին նա պաշտպանել է ատենախոսությունը, և նրան շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Ռոբերտ Կարենի Ապիկյանը իր գիտական գործունեության ընթացքում մշակել և իրականացրել է բազմաթիվ հետազոտություններ ազդանշանների կոդավորման և դեկոդավորման ալգորիթմների ոլորտում, մասնավորապես ռադիոնավիգացիոն համակարգերում, դրանց մասին վկայում են նրա գիտական գործունեության ընթացքում տպագրված աշխատանքները, որոնք տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում և միջազգային «IEEE explore» գրադարանում: