Ամերիկյան ստարտափը ստեղծել է արևային վահանակներ, որոնք հետևում են Արեգակի շարժին
ЭкономикаՏեխասում հիմնված Janta Power ստարտափը ներգրավել է 5,5 միլիոն դոլարի ներդրում՝ իր նորարարական արևային տեխնոլոգիաների զարգացման համար։ Ընկերության մշակած ուղղաձիգ երեքչափ արևային աշտարակները նախատեսված են արտադրելու մինչև 50 տոկոսով ավելի էներգիա, քան սովորական հորիզոնական վահանակները։
Նոր համակարգը բաղկացած է արևային վահանակներով պատված ուղղաձիգ աշտարակից, որը հագեցած է խելացի հետևման համակարգով՝ Արեգակի շարժը վերլուծելու և օպտիմալ անկյունը պահպանելու համար։ Այս կառուցվածքը թույլ է տալիս հավաքել արևային ճառագայթում ոչ միայն ցերեկվա գագաթնակետային ժամերին, այլև առավոտյան ու երեկոյան՝ ապահովելով առավել արդյունավետ աշխատանք այն ժամերին, երբ սովորական պանելները գրեթե չեն գործում։
Janta Power-ի տվյալներով՝ աշտարակային համակարգի հզորության օգտագործման գործակիցը հասնում է մոտ 32 տոկոսի, այն դեպքում երբ ստանդարտ հարթ վահանակների մոտ միջինը 22 տոկոս է։ Արտադրած էներգիայի ինքնարժեքը կազմում է մոտ 0,05 ԱՄՆ դոլար մեկ կիլովատ-ժամի դիմաց, ինչը թույլ է տալիս մրցակցել ավանդական արևային կայանների հետ։
Ստարտափի փորձնական նախագծերը արդեն տեղադրվել են մի շարք խոշոր օդանավակայաններում՝ Մյունխենի միջազգային օդանավակայանում, Դալաս-Ֆորթ Ուորթում, ինչպես նաև Aena ընկերության կառավարման ներքո գտնվող ավելի քան 70 օդանավակայաններում։
Արտադրանքը նախագծված է դիմանալու ծայրահեղ պայմանների՝ մետաղական աշտարակային կառուցվածքը պահում է կայունությունը նույնիսկ 274 կմ/ժամ քամու դեպքում։ Ուղղաձիգ ձևաչափը թույլ է տալիս նաև առավել խտորեն տեղադրել համակարգերը. մեկ աշտարակ ապահովում է մինչև երեք անգամ ավելի արևային ճառագայթման մակերես նույն տարածքում տեղադրված հարթ վահանակների համեմատ։
Ընկերությունը պլանավորում է առաջիկա տարիներին տեխնոլոգիան դարձնել մասսայական՝ դիտարկելով այն որպես նոր սերնդի արևային էներգետիկ լուծում, որը կարող է էականորեն բարձրացնել վերականգնվող էներգիայի արդյունավետությունը քաղաքային և արդյունաբերական միջավայրերում։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]