Պատգամավորներին չենք ընտրել պարգևավճարներ ստանալու համար, մեր ցավը լսե՛ք
Առեւտրով զբաղվող մի քանի տասնյակ տնտեսվարողներ այսօր կրկին կառավարության առջեւ էին: Նրանց չի գոհացնում ՊԵԿ ղեկավարության պատասխանը: Տնտեսվարողները պահանջում են համավարակի այս պայմաններում մաքսային վճարը առնվազն 1 տարի թողնել նույնը: