Ոսկու գինը նվազել է, պղինձը՝ թանկացել. թանկարժեք և գունավոր մետաղների գները՝ ըստ NYMEX և LME բորսաների
NYMEX բորսայի սեպտեմբերի 15-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 0.37%-ով և կազմել 1967.20 դոլար, արծաթի գինը նվազել է 0.76%-ով և կազմել 27.44 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.22%-ով և կազմել 980.00 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առևտուրը շարունակվ\ում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի և ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
Լոնդոնի մետաղների բորսայի սեպտեմբերի 15-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 0.11%-ով և կազմել 1787.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.49%-ով և կազմել 6762.00 դոլար, կապարի գինը չի փոխվել և կրկին կազմել է 1900.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.12%-ով և կազմել 15134.00 դոլար, անագի գինն աճել է 1.05%-ով և կազմել 18114.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.04%-ով և կազմել 2476.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.19%-ով և կազմել 18364.00 դոլար, կոբալտի գինն աճել է 0.03%-ով և կազմել 33210.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է: