Ռուսաստանն ու Բելառուսը պետք է պատրաստեն իրենց բանակները․ Լուկաշենկո
Ռուսաստանը և Բելառուսը պետք է պատրաստեն իրենց բանակները, որպեսզի «Աստված չանի, դիմադրեն» հնարավոր արտաքին ագրեսիային: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ես գտնում եմ, որ ոչ մի դեպքում չպետք է հետ նայենք նրան, ինչ նրանք մեզ կասեն: Նրանք մեզ հետ հաշվի չեն նստում, մեր մարտունակությանը չեն նայում, վարժանքներ են անցկացնում, երբ ցանկանում են:
Հետևաբար, մենք նույնպես՝ առանց իրավիճակը լարելու, կպատրաստենք մեր բանակները, որպեսզի, եթե «Աստված չանի, կարողանանք դիմակայել դրան»»,-Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Լուկաշենկոն: