Թուրքական Boeing-ը Հոնկոնգի օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղուց ու հայտնվել ծովում
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր վաղ առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Հոնկոնգի միջազգային օդանավակայանում։
CNN-ի փոխանցմամբ, Emirates-ի EK 9788 չվերթի թուրքական ACT Airlines բեռնափոխադրող ընկերությանը պատկանող Boeing ինքնաթիռը Դուբայից ժամանելիս օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղուց՝ բախվելով մեքենայի, որի մեջ եղել են օդանավակայանի երկու աշխատակիցներ։
«Ցավոք, այդ պահին այդտեղ է եղել օդանավակայանի անվտանգության պարեկային մեքենան։ Ինքնաթիռը բախվել է պարեկային մեքենային և մեքենան մղել ծովը», - ասել է օդանավակայանի շահագործման գործադիր տնօրեն Սթիվեն Յուն։
Երկու ուղևորները զոհվել են։ Տեսանյութում երևում է, որ ինքնաթիռը մասամբ ջրի տակ է մնացել, պոչը կոտրվել է։ Ինքնաթիռի առջևի հատվածը՝ օդաչուի խցիկի տակ, նույնպես զգալիորեն վնասվել է։
Հետևեք մեզ՝ այստեղ