«Մեր ձեւով» շարժման հանրահավաքը մեկնարկեց աղոթքով
ВидеоԵրեւանի Ազատության հրապարակում մեկնարկեց «Մեր ձեւով» շարժման հանրահավաքը՝ ի աջակցություն կալանավորված Սամվել Կարապետյանի եւ հոգեւորականների։
Հանրահավաքի մեկնարկին հնչեց տերունական աղոթք։
«Այս իշխանությունը չունի կարմիր գծեր և այդ գծերը սահմանում է հայ ժողովուրդն իր դիմադրությամբ, և հիմա պահանջում ենք՝ ձեռքներդ հեռու քաշեք մեր եկեղեցուց, պահանջում ենք ազատություն Սրբազաններին, պահանջում ենք ազատություն քաղբանտարկյալներին»,– հանրահավաքի սկզբում ասել է շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը։