Գերմանիան նախատեսում է ռուսական բանկից ավելի քան 720 միլիոն եվրո առգրավել
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի գլխավոր դատախազի գրասենյակի պահանջով` Ֆրանկֆուրտի Բարձրագույն շրջանային դատարանը վարույթ է սկսել ռուսական բանկի դեմ՝ ավելի քան 720 միլիոն եվրո բռնագրավելու համար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով դատարանի հայտարարությանը։
2022 թվականի հունիսին բանկը, որի անունը չի հրապարակվում, ավելացվել է Եվրամիության պատժամիջոցների ցանկում։ Ֆինանսական հաստատության Ֆրանկֆուրտի հաշվին եղած միջոցները սառեցվել են։ Սակայն, անմիջապես դրանից հետո բանկի «անհայտ պատասխանատու անձինք» փորձել են դուրս բերել ավելի քան 720 միլիոն եվրո, սակայն գործարքը մերժվել է։
Հետևեք մեզ՝ այստեղ