«Ոսկե գնդակի» 2025-ի դափնեկրի մայրը դատարան է դիմել որդու նվերի համար սահմանված հարկը չեղարկելու պահանջով
СпортՖրանսիական «ՊՍԺ»-ի հարձակվող Ուսման Դեմբելեի մայրը՝ Ֆաթիմաթա Դեմբելեն, դիմել է Ֆրանսիայի Ռեն քաղաքի վարչական դատարան՝ որդու նվերի համար սահմանված հարկը չեղարկելու պահանջով։ Այս մասին գրում է Le Figaro թերթը, փոխանցում է gazeta.ru-ն:
Դեմբելեն պահանջում է չեղարկել 200 հազար եվրոյի փոխանցման հարկումը։ Կնոջ վարկածով՝ այդ գումարը որդին նրան ուղարկել է 2017 թվականին՝ որպես նվեր իր 40-ամյակի առիթով։ Սակայն Ֆրանսիայի հարկային մարմինները պնդում են, որ փոխանցումը կատարվել է կնոջ ծննդյան օրվանից կես տարի անց և ուղարկվել է չհայտարարված բանկային հաշվի, ինչի պատճառով այն չի կարող համարվել նվեր։ Դեմբելեի փաստաբանը մտադիր է այդ տեղեկությունը վիճարկել դատարանում։
Դեմբելեն 2025 թվականին արժանացել է «Ոսկե գնդակին», այս մրցանակը նրա համար առաջինն էր կարիերայում: