Եվրոպան ավելացրել է ռուսական գազի գնումները՝ չնայած հրաժարման ծրագրերին
ЭкономикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպական երկրների ռուսական գազի ներմուծումը 2025-ի առաջին ութ ամիսներին աճել է՝ հասնելով շուրջ 9,75 միլիարդ եվրոյի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Եվրոստատի» տվյալները։ Այդ ցուցանիշը 7,8 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածին։ Գնումներից 4,1 միլիարդ եվրոն բաժին է ընկել խողովակաշարային գազին, իսկ 5,7 միլիարդը՝ հեղուկացված բնական գազին (ՀԲԳ)։
Ռուսական ՀԲԳ-ի խոշորագույն գնորդներն այս տարի եղել են Ֆրանսիան՝ 251 մլն եվրոյի գնմամբ, Բելգիան՝ 139 մլն եվրո, և Իսպանիան՝ 67 մլն եվրո։ Իսկ խողովակաշարային գազի հիմնական սպառողներն են Հունգարիան և Սլովակիան, որոնց ընդհանուր գնումները գնահատվել են 465 մլն եվրոյով։
Ռուսական գազի ներմուծման աճը ֆիքսվել է այն փուլում, երբ Եվրահանձնաժողովը ստիպում է անդամ պետություններին մինչև 2027 թվականը հրաժարվել ռուսական նավթից ու գազից։ Միևնույն ժամանակ, ուրանի ներմուծման համար առաջարկվում է բացառություն մինչև 2030-ը։ Սակայն Հունգարիան և Սլովակիան դեմ են նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ իրենց տնտեսությունները կրիտիկորեն կախված են ռուսական էներգակիրներից և հրաժարումը կարող է կտրուկ բարձրացնել գները ներքին շուկայում։
Հետևեք մեզ՝ այստեղ